Մեծ Բրիտանիան համացանցից կախվածություն ունեցողների երկիր է: Մեծահասակները շաբաթական 15 ժամ անցկացնում են համացանցում, ինչը 6 տարի առաջվա տվյալների համեմատ՝ 5 ժամով ավելի է: 10 մեծահասակներից 8-ը համացանց են մտնում տարբեր սարքերի միջոցով: Համակարգչին փոխարինելու հարցում մեծ դեր է վերապահված սմարթֆոններին: Այս մասին են վկայում Ofcom-ի տվյալները: Համացանցից օգտվողների թվի աճը պայմանավորված է սոցիալական ցանցերի և նորագույն տեխնոլոգիաների աճող դերով:
Հետազոտության տվյալները վկայում են, որ ինտերնետի բաժանորդ բրիտանացի մեծահասակների 59 տոկոսը գրանցված է սոցիալական ցանցերում: Նրանց 2/3-ը կայք են այցելում ամեն օր: Մեծահասակների շրջանում մեծ է սմարթֆոններ ձեռք բերելու միտումը:
Հետազոտությամբ պազվել է նաև, որ 75 տարեկանից բարձր 10 բրիտանացիներից 9-ը չեն օգտվում ինտերնետից:










































