Նեոնացիստների ուխտագնացությունների պատճառով Ավստրիայի Լեոնդինգ քաղաքում Ադոլֆ Հիտլերի ծնողների գերեզմանը ոչնչացվել է: Այս մասին հաղորդել է ավստրիական ORF հեռուսաընկերությունը՝ հղում անելով հոգևորական Կուրտ Պիտերչաչերին: Մարտի 28-ին Ալոիզա և Կլարա Հիտլերների գերեզմանաքարերը հեռացվել է, սակայն ոսկորները՝ ոչ:
Գերեզմանը ոչնչացնելու թույլտվությունը տեղի իշխանությունները ստացել են Հիտլերի հեռավոր բարեկամուհուց: Նման նախաձեռնությամբ հանդես էին եկել տեղի բնակիչները, հակաֆաշիստական կազմակերպությունը և Մենթհաուզենի իրավապաշտպան կազմակերպությունը: Հակաֆաշիստական շարժման ներկայացուցիչ Ռոբերտ Այտերի խոսքով՝ տարեցտարի այնտեղ այցելողների թիվը մեծանում էր: Ուխտավորները ֆաշիստական նշաններ են թողնում շիրմաքարի վրա:
Ալոիզա և Կլարա Հիտլերները մահացել են համապատասխանաբար 1903 և 1907 թվականներին:
Հենց այդ քաղաքում՝ Լեոնդինգում է Ադոլֆ Հիտլերն իր ծնողերի հետ բնակվել 1898-1905 թվականներին:









































