Պետեբուրգցի ակտիվիստ Սերգեյ Սելյունինը Росбалт-ին հայտնել է, որ նամակով դիմել է Սանկտ Պետերբուրգի իշխանություններին՝ կոչ անելով ցմահ արգելել Մադոննայի մուտքը Ռուսաստանի տարածք: Պատճառը միասեռականության ակտիվ քարոզն է: Սելյունինի առաջարկը ուսումնասիրվել է քաղաքային իշխանության իրավական և անվտանգության հարցերով հանձնաժողվի կողմից և ուղարկվել արտաքին կապերի հանձնաժողով:
Հիշեցնենք, փոփ երաժշտության աստղը անչափահասների շրջանում միասեռականությունը քարոզելն արգելող պետերբուրգյան օրենքը անվանել էր «անմիտ գազանություն» և խոստացել աջակցել միասեռականներին ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում օգոստոսին կայանալիք իր շոուի ժամանակ:
Մարտի 7-ին Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն ստորագրեց աշխարհում հասարակական մեծ դժգոհություն առաջացրած հոմոֆոբիայի մասին օրենքը՝ համալրելով այն հոդվածներով, որոնք նախատեսում են պատասխանատվության խստացում անչափահասների շրջանում միասեռականության քարոզչության համար:
Սկանդալային օրենքը ուժի մեջ է մտնում այսօր: Հիշեցնենք, որ ավելի վաղ մոսկովյան գեյ-շքերթների կազմակերպիչները դիմել էին Եվրամիությանը, ինչպես նաև ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի և Գերմանայի իշխանություններին՝ խնդրելով արգելել օրենքի հեղինակի՝ պատգամավոր Վիտալի Միլոնովի և այն ստորագրող նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի մուտքն իրենց տարածքներ: