Հոկեյի ազգային լիգայի կանոնավոր առաջնության խաղային օրվա շրջանակներում տեղի ունեցան 7 հանդիպումներ: 7-րդ անընդմեջ պարտությունը կրեց Տորոնտո «Մայփլ Լիֆս»-ը: Ակումբին չի օգնում նույնիսկ գլխավոր մարզչի փոփոխությունը: Նյու-Յորքի «կղզիաբնակներ»-ը 3 օրվա ընթացքում 2-րդ հաղթանակն են տանում Փիթսբուրգի «փինգուիններ»-ի նկատմամբ՝ 5:3 հաշվով:
Գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Բոսթոն «Բրյունս» – Վաշինգտոն «Քեփիթալս»` 2:3,
Մինեսոտա «Վայլդ» – Ֆլորիդա «Փանթերաս»` 3:2,
Չիկագո «Բլեքհուքս» – Սենտ Լուիս «Բլյուզ»` 4:3,
Նյու-Ջերսի «Դևիլս» – Տամպա Բեյ «Լայթինգս»` 6:4,
Տորոնտո «Մեյփլ Լիֆս» – Ֆիլադելֆիա «Ֆլայերս»` 1:7,
Նյու-Յորք «Այլենդերս» – Փիթսբուրգ «Փինգուինս»` 5:3,
Ֆինիքս «Կոյոթս» – Սան Խոսե «Շարքս»` 2:0,
Հոկեյի ազգային լիգայի պաշտոնական կայքը խաղային օրվա լավագույն հանդիպում է ճանաչել Տորոնտո «Մեյփլ Լիֆս» – Ֆիլադելֆիա «Ֆլայերս» մրցավեճը, իսկ լավագույն խաղացող է դարձել Ֆինիքս «Կոյոթս»-ի դարպասապահ Մայք Սմիթը, ով կատարել է 38 սեյվ:







































