Բասկետբոլի ազգային լիգայի կանոնավոր առաջնության նախորդ օրվա շրջանակներում տեղի ունեցավ 4 հանդիպում: Նախորդ մրցաշրջանի եզրափակիչի մասնակիցների պայքարում (Մայամի «Հիթ» – Դալաս «Մավերիքս») այս անգամ հաղթող դուրս եկան Մայամիի բասկետբոլիստները: Օքլահոմա «Սիթի»-ն հերթական հաղթանակից հետո ամրապնդեց իր դիրքերը Արևմյան գոտու առաջին հորիզոնականում:
Ինդիանա «Փաքեթս» – Վաշինգտոն «Ուիզարդս»` 93:89,
Մայամի «Հիթ» – Դալլաս «Մավերիքս»` 106:85,
Փորթլենդ «Բլազերս» – Նյու Օրլեան «Հորնեթս»` 99:93,
Լոս-Անջելես «Լեյքերս» – Օքլահոմա «Սիթի»` 93:102:
Բասկետբոլի ազգային լիգայի պաշտոնական կայքը խաղային օրվա լավագույն հանդիպում է ճանաչել Լոս-Անջելես «Լեյքերս» – «Օքլահոմա Սիթի» մրցավեճը, իսկ լավագույն խաղացող է ճանաչվել Օքլահոմա «Սիթի»-ի խաղարկող Ռասել Ուեսթբրուքը, ով վաստակել է 36 միավոր:







































