Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարտի 28-29-ը Ժնևում տեղի ունեցած բանակցությունների 19-րդ փուլում ռազմական ուժ չկիրառելու պարտավորությունների հարցում Ռոսւաստանը զբաղեցրել է առավել բաց դիրքորոշում: Այս մասին հայտարարել է այդ բանակցություններում վրացական պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեն.
«Նախորդ բանակցային փուլերի համեմատ՝ ուժի չկիրառման սկզբունքի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը դարձել է ավելի բաց և հստակ: Մենք զգում ենք, որ ներկայումս նրանք առաջ են շարժվում ճիշտ ուղղությամբ: Կողմերը ներկայացրել են մի շարք կոնկրետ առաջարկներ, որոնք քննարկվելու են հաջորդ փուլում: Այն տեղի կունենա հունիսի 7-8-ը»:
Հիշեցնենք, որ Ժնևյան բանակցությունները մեկնարկել են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո։ Դրանց մասնակցում են նաև ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։










































