Մարդասպան մանրէն սպառնում է դոնոր օրգաների փոխպատվաստման ենթարկված հարյուրավոր բրիտանացի հիվանդների: Մանրէն հայտնաբերվել է դոնոր օրգանների տեղափոխման համար նախատեսված Viaspan հեղուկում: Այդ մանրէներն առաջացնում են փսխում, ստամոքսայի սուր ցավեր, իսկ որոշ դեպքերում նաև՝ մահ:
DailyMail-ի փոխանցմամբ՝ Բրիտանիայում դեռևս չեն արձանագրվել վարակված դոնոր օրգաններից առողջական լուրջ վնասի դեպքեր: Չնայած դոնոր օրգանների փոխպատվաստումը իր վտանգներն ունի, այնուամենայնիվ, այլ տարբերակ չկա: Viaspan-ի քիմիական բաղադրությունը բարենպաստ է բացիլի բազմացման համար:
Սերեուս բացիլները հիմնականում հանդիպում են աղ պարունակող մթերքներում կամ արտադրանքներում: Ստամոքսային ցավեր կարող են առաջանալ նաև չլվացված բրինձ ուտելուց:
Այնուամենայնիվ, սերեուս բացիլները կրող օրգանների փոխպատվաստման ռիսկն ավելի քիչ է, քան ընդհանրապես չպատվաստելը: Բրիտանացի բժիշկները փորձում են օրգանի պահպանման այլընտրանքային տարբերակ գտնել:









































