Ղազախստանի օդային-տիեզերական պաշտպանության զորքերը «Բայկոնուր» տիերզերակայանից ռազմական արբանյակ են արձակել: Այս մասին, «Ռոսբալտի» հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը:
«Պրոտոն-К» հրթիռակիրը` ռազմական նշանակության տիեզերական ապարատով, «Բայկոնուր» տիեզերակայանից տիեզերք է ուղարկվել ուրբաթ՝ ժ. 09.49-ին»,- տեղեկացրել է Զոլոտուխինը` հավելելով, որ հրթիռի մեկնարկն անցել է առանց որևէ խոչընդոտի:
Սպասվում է, որ 16:27-ին տիեզերական ապարատը կառանձնանա «ԴՄ-2» բլոկից:







































