ԱՄՆ անօդաչու սարքը այսօր երկու հրթիռ է արձակել Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող մի տան վրա` դառնալով երեք կասկածյալ գրոհայինների մահվան պատճառ: ABC News-ը հաղորդում է, որ սպանությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Պակիստանի պաշտոնյաները պահանջել են դադարեցնել հարձակումները:
Հարձակումը կարող է դժվարացնել ԱՄՆ ջանքերը Պակիստանի հետ հարաբերությունների վերսկսման գործում: Պակիստանը փակել էր իր սահմանը նոյեմբերին` ի պատասխան ԱՄՆ օդային հարձակման, որի հետևանքով պակիստանցի 24 զինվոր է մահացել:
Այսօր հարձակման թիրախը Միրան Շահում գտնվող մի տուն էր: Այդ քաղաքը համարվում է «Թալիբան»-ի և «Ալ-Քաիդա»-ի հիմնական ապաստարանը: Այս մասին հայտնել են Պակիստանի հետախուզության աշխատակիցները:
Այսօր տեղի ունեցած հարձակման հետևանքով, ըստ որոշ հաղորդումների, սպանվել է 3 և վիրավորվել 4 մարդ:









































