«Առավոտ»-ը գրում է, որ ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գագիկ Գաբրիելյանը իր անձնական օգտագործման «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի 24 ՍՍ 254 համարանիշի և ծառայողական «Տոյոտա կորոլա» մակնիշի 700 ՈՍ 02 համարանիշի ավտոմեքենաները շահագործում է առանց ԱՊՊԱ և տեխզննման կտրոնների:
«Նման արարքի համար, ըստ օրենքի, օրինախախտը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության, մինչդեռ ՃՈ աշխատակիցները չտեսնելու են տալիս այս օրինախախտումը` հավանաբար հաշվի առնելով, որ մեքենաները պատկանում են ոստիկանապետին, ում հայրն էլ ԱԻ փոխնախարար, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն է»: