«Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 26-ին` ժամը 14:50-ի սահմաններում, Երևանի Խորենացու փողոցում գտնվող «Հիսուս Քրիստոսի վերջին օրեր» (մորմոնների) եկեղեցուց գողություն է կատարվել»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Անհայտ անձինք գողացել էին եկեղեցուն պատկանող համակարգիչը (նոթբուքը): «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` գողացված համակարգչի մեջ բավականին հետաքրքիր տեղեկություններ կան Հայաստանի ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող որոշ ուժերի ու նրանց ֆինանսական տեղաշարժերի մասին: Թե հատկապես որ ուժի մասին է խոսքը, մեր աղբյուրներն առայժմ չմանրամասնեցին», – հավելում է թերթը: