«Ինչպե՞ս կվարվեն ՀՀ իշխանությունները քաղբանտարկյալների հետ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի` Հայաստան կատարած այցից հետո» հարցին ի պատասխան` Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասաց. «Եվրոպայի խորհրդի պաշտոնյաներին Հայաստանի իշխանությունները հստակ հավաստիացումներ էին տվել, որ կկատարեն բոլոր բանաձևերը: 2009 թ. ԱԺ կողմից հայտարարած համաներումից հետո միջազգային հանրությունը հանգստացավ: Նրանք համարեցին, որ իրենց գործը կատարված է, և մնացյալ քաղբանտարկյալների ազատ արձակումը տեխնիկայի հարց է: Բայց շուտով պարզվեց, որ դա պատրանք է: Հիմա իրենք էլ են հասկանում, որ բավականին ժամանակ է անցել, և իշխանությունները նման մտադրություն չունեն: Ուստիև` հիմա անհրաժեշտ են համարել նորից գալ, այդ հարցերը բարձրացնել իշխանությունների առաջ»: Լևոն Զուրաբյանը հույս հայտնեց, որ իշխանությունները ժողովրդի ճնշման ներքո ստիպված կլինեն կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են: