Նորաձության իրական սիրահարը 36000 ֆունտ սթեռլինգ է ծախսել՝ Մարիա Անտուանետայի կոշիկները ձեռք բերելու համար:
Daily Mail-ը գրում է, որ կոշիկները վաճառվել են Ֆրանսիայում՝ Ֆրանսիական հեղափոխության դարաշրջանին նվիրված աճուրդի ժամանակ: Դրանք վաճառվել են 14 անգամ ավելի թանկ գնով, քան նախապես ենթադրվում էր:
Թեև կոշիկների մասին շատ տեղեկություններ չկան, բայց ենթադրվում է, որ Ֆրանսիայի թագուհին սրանք կրել է սպիտակ զգեստի հետ: Հիշեցնենք, որ թագուհին հայտնի էր նորաձևության նկատմամբ իր թուլությամբ, և հագուստների վրա ծախսում էր երկու անգամ ավելի շատ, քան իրեն թույլատրվում էր:









































