Solar Impulse փորձարարական օդանավը կփորձի արևային մարտկոցներով Շվեյցարիայից Մարոկկո թռչել: Թռիչքը նախատեսվում է իրականացնել այս տարվա մայիս-հունիսին:
Ակնկալվում է, որ օդանավը կհաղթահարի ավելի քան 2.5 հազար կմ՝ առանց անգամ մեկ կաթիլ վառելիք ծախսելու: Ճանապարհորդությունը կտևի մոտ 48 ժամ: Օդաչուները միակ վայրէջքը կկատարեն Մադրիդի մոտակայքում՝ տեղերով փոխվելու համար:
Solar Impulse-ն ունի լայն թևեր՝ մոտ 63 մետր, կշռում է 1.6 տոննա, արագությունը՝ 70 կմ/ժ, թռիչքի առավելագույն բարձրությունը` 8.5 հազար մետր: Օդանավի 12 արևային մարտկոցները լիցքավորվում են մեկ օրվա ընթացքում: Այս էներգիան բավարար է գիշերով թռիչքի համար, ուստի մեկ տեղանոց ինքնաթիռը տեսականորեն կարող է միշտ լինել օդում:
Հիշեցնենք, որ Solar Impulse օդանավն իր առաջին թռիչքը կատարել է երկու տարի առաջ:









































