Փարիզի դատարանը տուգանել է աշխարհում պարֆյումերային ամենահին տներից մեկի` Guerlain-ի հիմնադրի ժառանգին`իրեն ռասիստական արտահայտություն թույլ տալու համար:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, 75-ամյա Ժան Պոլ Գերլեյնը ստիպված է լինելու վճարել 6 հազար եվրո տուգանք:
Գերլեյնի գործում նշվում է, որ 2010թ. իր հարցազրույցներից մեկում, երբ պարֆյումերը պատմել է իր կարիերայի մասին, իրեն թույլ է տվել վիրավորական արտահայտություններ սևամորթների մասին խոսելիս: Խոսելով իր անցյալի մասին` նա ասել է. «Այն ժամանակ ես աշխատում էի ինչպես նեգր: Չգիտեմ, բոլոր նեգրերն են այդպես աշխատում, բայց այնուամենայնիվ»:
Դատարանը վճռել է, որ նրա ասածների երկրորդ մասը ռասիստական է ու նրան տուգանք է նշանակել:
Ռասիստական արտահայտության համար առավելագույն պատիժ է նախատեսվում ազատազրկում մինչև 6 տարով կամ 22 հազար 500 եվրո տուգանք:









































