Նյու Յորքի Մամարոնեք գյուղի երկաթուղային կայարանը, որը հնությունից քայքայվել և արդեն մի քանի տարի չէր շահագործվում, երեկ վերաբացվել է որպես ռեստորան: Լարչմոնտի բնակիչ երկու եղբայրներ` Ջոն և Քրիս Վերնիները 2008 թվականին գնել էին կայարանի աղյուսե շենքը` այն վերականգնելու և այլ նպատակի ծառայեցնելու համար:
Lohud.com-ի փոխանցմամբ` շենքի մոտ հավաքվածները ծափերով են ողջունել եղբայրներին` ռեստորանի բացման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել` այն ոչնչացումից փրկելու համար:







































