Մասնագիտական խումբը արձագանքելով մամուլում՝ «Մոզրով»- ի քարանձավի փլուզման մասին հրապարակումներին, ուսումնասիրություններ է իրականացրել տեղում և արձանագրել, որ քարանձավը չի փլուզվել, սակայն, անդունդի մուտքի հատվածի կամարի եզրից քարեր են թափվել՝ առաջացնելով հատակի սողք:
Պատմշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունից հայտնում են, որ մասնագիտական խումբը արձանագրել է, որ «վնասված չէ քարանձավի հիմնական ծավալը ու քարայրի ամբողջությանը վտանգ չի սպառնում: Սակայն, երկրաբանական ու կլիմայական ազդեցությամբ պայմանավորված խիստ վթարավտանգ է դարձել քարանձավի մուտքի հատված»։
Միաժամանակ ծառայությունը հաշվի առնելով մասնագետների եզրակացությունը, նաև այն, որ հաճախ քարանձավ մուտք են գործում շարքային քաղաքացիներ, էքստրեմալ տուրիզմի սիրահարներ, որոշել է քարանձավի մուտքը փակել՝ կանխելու և բացառելու հնարավոր դժբախտ պատահարները։









































