BoxingNews24-ը հայտնում է, որ Պյոտր Վիլչևսկին (30-2-0), ով նախկինում նվաճել է միջին քաշային կարգում EBU վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին, չի ներկայացել միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (33-3-0) հետ կայանալիք հանդիպումից առաջ կազմակերպված մամլո ասուլիսին ու բաց մարզմանը: Հիշեցնենք, որ մենամարտը տեղի կունենա Գերմանիայի Քիլ քաղաքում՝ մարտի 31-ին:
«Բանվորների գործադուլի պատճառով ամբողջ օրն անց եմ կացրել Մյունխենի օդանավակայանում, սակայն չեմ անհանգստանում: Շաբաթ օրը ես անպայման Քիլում կլինեմ և կմենամարտեմ Աբրահամի հետ»,- Վիլչևսկուն մեջբերում են գերմանական լրատվամիջոցները:
Արթուր Աբրահամը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր մարզչի հետ դիտել է Վիլչևսկու մենամարտերը: Մրցակցին ուժեղ է համարում, չի թերագնահատում նրա կարողությունները, բայց վստահ է, որ հաղթանակ է տանելու վերջինիս նկատմամբ:









































