Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայազգի հայտնի մերկապարուհի Վարդանուշ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ինքը պրիվատ պարեր չի պարում: Ըստ նրա՝ մարդիկ կարծում են, թե ինքը ամեն տեղ մերկանում է, քանի որ մերկապարուհի է։ Սակայն, Վարդայի կարծիքով, կինը կարող է զբաղվել մերկապարով՝ միաժամանակ լինելով բարոյական:
«Իմ հայրը սկզբնական շրջանում շատ վատ ընդունեց իմ՝ մերկապարուհի լինելու փաստը, բայց երբ իմ անունը ամբողջ երկրով մեկ հնչեց, նա համակերպվեց»,- նշեց Վարդան:
Մերկապարուհին տեղեկացրեց, որ իրեն անվանել են իր տատիկի անունով, ինքը Հայաստանում ունի եղբայրներ և քույրեր, որոնց հետ պատրաստվում է այսօր հանդիպել:
Ասուլիսին ներկա էր նաև երգիչ Վիտալի Կոզլովսկին, որը ասուլիսի ընթացքում Վարդայի հետ կատարեց «Մի թող ինձ մենակ» երգը՝ հայերեն:









































