Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կատարը դեմ է Իրանի դեմ ամեն տիպի ռազմական գործողություններ անցկացնելուն և թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի այդ նպատակներով:
Այս մասին «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի «Առանց սահմանների» հաղորդման ժամանակ հայտարարել է Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Համադ բեն Ջասեմը:
Շեյխի խոսքերով՝ թե՛ Իրանի, թե՛ ԱՄՆ-ի կառավարություններն իրազեկված են, որ Դոհան թույլ չի տա, որպեսզի Կատարում գտնվող ամերիկյան բազաներից հարձակում իրականացվի Իրանի վրա:









































