Reuters գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները հավելյալ պատժամիջոցներ են սահմանել իրանական այն ընկերությունների նկատմամբ, որոնք կապված են Իսլամական հեղափոխության պահակազորի հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման բաժնի պետ Ադամ Շաուբինը:
Վերջինիս խոսքերով՝ նոր պատժամիջոցներն առնչվել են իրանական մի շարք շինարարական և տրանսպորտային ընկերությունների, ինչպես նաև իրանական IRISL ազգային բեռնափոխադրման հետ առնչություն ունեցող ֆիզիկական անձանց.
«Մենք շարունակում ենք պատժամիջոցներ սահմանել իրանական ռեժիմի և հատկապես Իսլամական հեղափոխության պահակազորի նկատմամբ, որը սկսել է նենգաբար միջամտել իրանական տնտեսությանը:
Այն կենտրոնական դեր է խաղում Իրանի միջուկային և հրթիռային ծրագրերում, աջակցում է ահաբեկչությանը, մասնակցում է մարդու իրավունքների խախտմանը և վերջին ժամանակներս ընդլայնել է իր վերահսկողությունն իրանական տնտեսության նկատմամբ, ինչը մասնավորապես վերաբերում է դրա պաշտպանական, շինարարական ու նավթագազային ոլորտներին»:










































