Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Անակնկալների հավանականությունը

Որքան էլ դժվար է հավատալ, թե Հայաստանի խորհրդարանի ընտրությունը կարող է անցնել առանց իշխանության ամենավերին օղակներում նախապես գրված սցենարի, այդուհանդերձ առաջիկա ընտրության առումով շատ մեծ է հավանականությունը, և թերևս Հայաստանի անկախության պատմության ընթացքում այդ տեսանկյունից հավանականությունն ամենամեծն է, որ առաջիկա ընտրությանը կարող են այնուհանդերձ շատ լինել անակնկալները:

Այստեղ ամենևին չկան ազատ և արդար ընտրության հետ կապված պատրանքներ: Այդ ընտրությունները ազատ և արդար են լինելու անկասկած այնքանով, որքանով այդ ազատությունն ու արդարությունը չի խանգարի իշխանությանը, իշխող համակարգին վերարտադրվել: Խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի անկախության քսան տարիների ընթացքում առաջին անգամ իշխանությունը խորհրդարանական ընտրության է մոտենում բավական երկփեղկված վիճակով, ու դրան զուգահեռ ավելանում են նաև սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն ու արտաքին աննախադեպ ուշադրությունն Արևմուտքից: Այդ հանգամանքները առաջ են բերում հավանականություն, որ այդուհանդերձ իշխանությունն ամեն ինչ չէ, որ կարողանալու է, ասենք, նախագահի նստավայրում մանրամասն հաշվարկել, ծրագրել և իրականացնել, ու շատ բան կախված է լինելու նաև նրանից, թե ընտրությանը մասնակից կամ էլ թեկուզ կողքից զուգահեռ պրոցեսներ տանող թիմերն ու խմբերը ինչպիսի արդյունավետությամբ են աշխատելու իրենց դաշտերում: Այսինքն՝ անակնկալների հավանականությունն, իհարկե, մեծ է ինչպես երբևէ, այսինքն՝ մեծ է սցենարների շեղման, խախտման հավանականությունը, երբ իշխանությունը կարող է վերջին պահին ստիպված լինել փոխզիջման գնալ այս կամ այն ուժի հետ, կամ ստիպված լինել անակնկալ պայմանավորվածությունների գնալ ընդդիմության հետ, վերանայել իր համար առանցքային տարբերակները և դիմել, այսպես ասած, ծայրահեղ պահեստային տարբերակներին, բայց այնուհանդերձ դա չի նշանակում, որ այդ ամենն անպայմանորեն լինելու է: Ի վերջո այդ ամենին իշխանությանը պետք է մղել:

Եվ նայած, թե ով կլինի իշխանությանը այդ փոխզիջումներին, հիմնական սցենարների վերանայմանը մղողը, ըստ այդմ էլ պարզ կլինի անակնկալների որակը: Բայց գլխավորը գիտակցումն է, որ ոչինչ էլ վերջնականապես որոշված չէ և ոչինչ էլ հենց սկզբից կանխորոշված չէ: Որովհետև, ի վերջո, եթե երկրում ինչ-որ բաներ կանխորոշված են, ապա կանխորոշված են ամենուր և միշտ, ու ընտրություններն այստեղ կապ չունեն: Իսկ եթե ինչ-որ բան կանխորոշված չէ կամ կարող է այդպիսին չլինել, ուրեմն այդպիսին կարող են չլինել նաև ընտրությունները: Ամեն ինչ կախված է մասնակիցների և յուրօրինակ արբիտրի դեր ստանձնող հասարակության կամքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում