Մալիի նախագահ Ամադու Տուրեն գտնվում է երկրի մայրաքաղաք Բամակոյում։ Չնայած երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը, նրան վտանգ չի սպառնում։ Այս մասին հաղորդում է AFP-ն:
«Ես գտնվում եմ Բամակոյում, և, փառք Աստծո, իմ և իմ ընտանիքի հետ ամեն ինչ կարգին է»,- հայտնել է նա՝ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ: Ես, բնականաբար, հետևում եմ, թե ինչ է տեղի ունենում: Ես ամբողջ հոգով ցանկանում եմ, որ Մալիում կրկին թագավորեն խաղաղությունն ու ժողովրդավարությունը»:
Նախագահի ճակատագրի մասին մարտի 22-ից ոչինչ հայտնի չէր:









































