Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Հիմա ավելի նորաձև են ոճային մարդիկ. Կարինե Դնոյան

«Գարնանը պետք է ազատվել մուգ գույներից և փորձել կրել ավելի վառ գույներ։ Եթե խուսափում եք հագնվել նման կերպ, կարելի է օգտագործել պարզապես վառ գույնի աքսեսուարներ՝ շարֆեր, պայուսակներ կամ կոշիկներ։ Սա հենց առաջին տենդենցն է, որը սկսվել է դեռևս անցյալ տարվանից»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը։ Ըստ նրա՝ բացի նրանից, որ նորաձև են համարվում վառ գույները, կարելի է օգտագործել նաև այդ գույների կոնտրաստը. «Նման համադրություն կարող են օգտագործել ավելի ազատ մարդիկ։ Նրանք, ովքեր կաշկանդվում են վառ գույներից, կարող են օգտագործել միայն մի գույն, քանի որ դա պարտադրանք չէ, այլ պարզապես տենդենց է»։

Երկրորդը ազատ կամ բոհեմային ոճն է։ Այն և´ 70-ականների ոճն է, և´ գնչուական մոտիվների վերադարձը. «Այս ոճը ավելի շատ սիրում են երիտասարդները կամ ստեղծագործող մարդիկ։ Բաղկացած է երկար կիսաշրջազգեստներից՝ տարբեր կտորներից, հետաքրքիր դաջվածքներով կամ գործվածքներով։ Կարելի է համադրել կարճ բաճկոնների, շարֆերի կամ վզնոցների հետ։ Այսօր շարֆերը շատ ակտուալ են, սակայն հիմնականում ջինսերի հետ են օգտագործվում։ Աղջիկների համար կիսաշրջազգեստները ավելի նախընտրելի են»։

Մասնագետը նշեց, որ երրորդն ավելի շատ հակատենդեց է. «Այն 60-ականների մինիմալիզմ կոչվող ոճն է։ Հասարակ ֆորմայով շորիկներ են։ Կարող են և´ վառ գույներով լինել, և՝ ոչ։ Այս ոճի հագուստները չունեն դետալներ՝ պարզ շորիկներ են, որոնց պետք է արտահայտել գույներով»։

Կ. Դնոյանը նշեց նաև, որ այս գարնանը շատ նորաձև են կաշվե հագուստներն ու մեծ չափերի աքսեսուարները. «Սակայն ոչ կաշվե բաճկոններ, որոնք սովորաբար կրում են։ Կաշին կարող ենք տեսնել այնտեղ, որտեղ դեռ չենք տեսել՝ ձեռքերին, գրպաններին կամ վերնաշապիկների վրա։ Աքսեսուարները՝ և´ ականջօղերը, և´ ճարմանդները, և´ վզնոցները նախընտրելի է, որ մեծ չափերի լինեն։ Լավ կլինի, որ ձեռքի աշխատանքի տպավորություն թողնեն, սակայն պետք է կրեն առանձին։ Շատ նորաձև են նաև միջին չափի պայուսակները»։

Խոսելով երեկոյան զգեստների մասին՝ մոդելավորողը փաստեց, որ ավելի նարաձև է ռետրո ոճը. «Կարելի է հագնել ուղիղ շորիկներ՝ արտահայտված դեկորով։ Իրենց ձևով հասարակ են, բայց զարդանախշերը շատ են։ Այս ոճի հետ հնարավոր է կրել նաև գլխազարդեր՝ աբադոկ կամ ճակատի վրա անցկացվող ժապավեն։ Գլխարկը շատ գեղեցիկ կլինի օգտագործել բոհեմ ոճի հետ։ 60-ականների ոճի հետ ավելի շատ ընդունված է օգտագործել շարֆեր և վերևի մասը մի քիչ ձգված ակնոցներ»։

Մասնագետը տղաներին՝ ավելի նորաձև լինելու համար, խորհուրդ տվեց հագնել նեղ տաբատներ, փոքր տպավորություն թողնող բաճկոններ. «Սա իհարկե դոգմա չէ։ Ուղղակի ամեն մեկը պետք է այն ոճն ընտրի, որը հարմար է իր կազմվածքին,- ապա հավելեց,- Չպետք է դառնալ նորձևության զոհը։ Հիմա ավելի նորաձև են ոճային մարդիկ, քան նորաձևությանը հետևողները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում