Sunday, 07 06 2026
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա

Ռոն Պոլի որդին արգելափակել է Իրանի դեմ պատժամիջոցի ընդունումը

Սենատոր Ռենդ Պոլը՝ կոնգրեսական Ռոն Պոլի որդին, արգելափակել է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու բանաձևի ընդունումը: Այս մասին հաղորդում է Politico-ն:

Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռիդը մտադիր էր արագացված կարգով քվեարկություն անցկացնել: Դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի բանաձևի դեմ առարկություններ չլինեին: Այդ պարագայում այն կընդունվեր բանավոր քվեարկությամբ` առանց քննարկումների և փոփոխությունների: Սակայն Ռենդ Պոլը փաստաթղթին դեմ է արտահայտվել և փոփոխություն է առաջարկել:

Բանաձևն արգելում է սարքավորումներ կամ տեխնոլոգիաներ տրամադրել Իրանին, որոնք կարող են օգտագործվել մարդու իրավունքների ոտնահարման համար: Մասնավորապես՝ հսկողության սարքավորումներ, ռադիոհաղորդումների խլացուցիչներ, ինչպես նաև՝ արցունքաբեր գազ, ռետինե փափուշտներ և այլն: Ինչպես ընգծել է Ռիդը, բանաձևում որևէ հիշատակում չկա պատերազմի մասին:

Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Ռոն Պոլը, ով պայքարում է նախագահի թեկնածության համար, արտահայտվել է այլ երկրների ներքին գործերին խառնվելու դեմ: Կոնգրեսականի կարծիքով՝ Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու համար լավ կլիներ բարեկամություն առաջարկել, այլ ոչ թե նոր պատժամիջոցներ առաջ քաշել:

Ավելի վաղ ԱՄՆ–ն արդեն Թեհրանի դեմ պատժամիջոցներ էր կիրառել: Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու մեջ: Երկրի իշխանությունները վստահեցնում են, որ իրենց միջուկային հետազոտությունները բացարձակապես խաղաղ բնույթ են կրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում