Իտալական «Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատին Կլաուդիո Ռանիեյրի հրաժարականից հետո հայտարարել է, որ «ներաձուրիներ»-ի նմանօրինակ վատ խաղը կապված է Ջան Պիերո Գասպարինիի հետ, ում գլխավորությամբ ակումբը սկսել էր ընթացիկ մրցաշրջանը:
«Ես գոհ չեմ այն ամենից, ինչ արեց Գասպարինին: Ընթացիկ մրցաշրջանի տապալումն ամբողջովին Գասպարինիի մեղքն է: Ինչ վերաբերում է Ստրամաչիոնիին, ապա պետք է ասեմ, որ նա տաղանդավոր և տակտիկ անձնավորություն է: Հուսով եմ՝ նա կկարողանա հաղթել մնացած հանդիպումներում»,- ասել է Մորատին:
Հիշեցնենք, որ վերջին անհաջողություններից հետո Մորատին ազատեց գլխավոր մարզչի պաշտոնից Կլաուդիո Ռանիեյրին, իսկ ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Անդրեա Ստամաչիոնին:







































