Kids’ Choice մրցանակաբաշխության ժամանակ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման պատրաստվում է մրցանակ շնորհել երգչուհի Թեյլոր Սվիֆթին:
Rolling Stone music-ը հաղորդում է, որ երգչուհին մրցանակը կստանա տարբեր բարեգործական ընկերություններում իր աշխատանքի համար: Habitat for Humanity, St. Jude բժշկական կենտրոնում, Make-A-Wish հիմնադրամում իր գործունեության համար երգչուհին շաբաթ օրը կարժանանա Big Help մրցանակին:
Միջոցառման նպատակն այն է, որ երեխաները նույնպես հետաքրքրվեն բարեգործական աշխատանքով` տեսնելով, որ հայտնի մարդիկ այդ կերպ են վարվում:
Հարկ է նշել, որ տիկին Օբաման ինքը 2010 թ. արժանացել է այս մրցանակին:










































