ԱՄՆ-ի Դաշնային դատավորը արգելափակել է ներմուծված նատրիումի տիոպենտալի օգտագործումը՝ որպես անզգայացնող միջոց մահապատժի ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Ըստ դաշնային դատավոր Ռիչարդ Լեոնի՝ դեղերի և սննդամթերքի վերահսկման գրասենյակը (Food and Drug Administration, FDA) խախտել է օրենքը՝ թույլ տալով երկիր ներմուծել այդ դեղորայքը: Նատրիումի տիոպենտալի օգտագործումը ԱՄՆ տարածքում պաշտոնապես չի հաստատվել:
Դատավորը բացատրել է, որ արտերկրում արտադրված և պաշտոնապես արգելված դեղորայքի օգտագործումը կարող է մահապատժի ժամանակ անզգայացնող արդյունք չունենալ: Բացի այդ, Լեոնը նշել է, որ նատրիումի տիոպենտալը կարող է հայտնվել մեծ շրջապատի տեր մարդկանց ձեռքում: Այդ դեղորայքի հավաքածոն պետք է շտապ վերադաձվի FDA:
Նատրիումի տիոպենտալի օգտագործումը արգելելու խնդրանքով դատարան են դիմել նաև մահապատժի դատապարտված բանտարկյալների փաստաբանները:
ԱՄՆ տարածքում նատրիումի տիոպենտալի արտադրությունը թույլատրվել էր: Դեղամիջոցի դեֆիցիտը երկրում զգացվեց, երբ 2010թ. սեպտեմբերին դեղորայքի արտադրությունը դադարեցրեց Hospira ձեռնարկությունը. այն միակն էր ԱՄՆ-ում, որ արտադրում էր այդ դեղամիջոցը: Դրա պատճառով շատ մահապատիժներ ստիպված եղան հետաձգել: Սակայն մի շարք նահանգներ, որտեղ կիրառվում է մահապատիժը, սկսել են օգտագործել մեկ ուրիշ անզգայացնող միջոց՝ պենտոբարբիտալ:











































