РИА Новости-ի փոխանցմամբ՝ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները հետաձգվել են մեկ օրով: Դրանք կայանալու են ապրիլի 14-ին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Սեյեդ Մահմուդռեզա Սաջադին:
Վերջինիս խոսքերով՝ իրենք հարցում են արել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին, որը հաստատել է բանակցությունների անցկացման ժամկետը (ապրիլի 14): Նա հավելել է, որ այդ ժամկետն առաջարկել է ռուսական կողմը:
Սաջադիի խոսքերով՝ ցայժմ անհայտ է բանակցությունների անցկացման վայրը:









































