Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, հասարակական, քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրվա կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Եռաբլուր պանթեոն:
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են վարչապետը ծաղիկներ է դրել Աշոտ Նավասարդյանի շիրիմին` հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին:
Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին: