The Verge բլոգը հրապարակել է նոր ստանդարտի SIM քարտերի նախագծերը: Ծրագրերը կազմել են Apple, Nokia և Research in Motion (RIM) ընկերություններն ու դրանք հանձնել Եվրոպական հեռահաղորդակցության ստանդարտների ինստիտուտին (ETSI)՝ վերանայելու համար:
Apple-ի առաջարկած քարտերի չափսերը կազմում են 12.3-8.8 միլիմետր:
Nokia-ն իր հերթին առաջարկել է թողարկել 10-8 միլիմետր չափսերով քարտեր: Այս քարտերը հավանաբար հնարավոր չի լինի տեղադրել հին մոդելի հեռախոսներում:
Իսկ թե առաջարկված տարբերակներից որ մեկը ընտրել՝ ETSI կորոշի մինչև մարտի վերջը կայանալիք նիստի ժամանակ:
Նոր SIM քարտերը կստանան 4FF կոդային անվանումը, իսկ ոչ պաշտոնապես նրանց անվանում են nano-SIM: