Wednesday, 10 06 2026
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար

Հայաստանի առջև ծառացած ամենաբարդ խնդիրը մոդեռն երկիր կառուցելն է. Լիլիթ Գալստյան

Հայաստանի առջև ծառացած ամենաբարդ խնդիրը մոդեռն երկիր կառուցելն է, որովհետև մի ոտքով խրված ենք արևելյան աղբի մեջ: Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի՝ այսօր կազմակերպած քաղաքական քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Բոլոր կուսակցությունների ցուցակներն արտահայտում են այն փիլիսոփայությունը, որով նրանք պատրաստվում են առաջնորդվել առաջիկա հինգ տարիներին: Հայաստանում քաղաքական ինստիտուտի կայացվածության մասին խոսակցություններն ուղղակի ծիծաղ են առաջացնում և քաղաքական սատիրայի շրջանակներից են:

Նախընտրական աղբն արդեն իսկ լցվել է շուրջբոլորը՝ սկսած բաժանվող մուրաբաներից, ակնոցներից, ատամի պլոմբներից ու մնացածից: Իրականում սա ողբերգություն է: Հայ ժողովրդի մի մասը սպասում է 5000-ից 10000 դրամանոց կաշառքներին, ոմանք ապատիայի մեջ են: Այս զինանոցով մարտունակ երկիր կառուցելն ուղղակի անհնարին է: Մեր միակ լավագույն ռեսուրսը կայուն պետականություն ունենալն է»,- նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ քաղաքական հիմնական պայքարն առաջիկա ընտրություններին գնալու է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև: «Այնուամենայնիվ, Հայաստանում կան ինքնորոշված քաղաքացիներ, որոնց հետ էլ պետք է կապել երկրի ապագան, և որոնք չեն տրվելու ընտրակաշառքին: Գրեթե բոլոր կուսակցությունների կարգախոսներում կա «հավատ» բառը, բայց ցավալին այն է, որ հասարակության զգալի հատվածը կորցրել է իր հավատը»,- ամփոփեց Լիլիթ Գալստյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում