ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Դորոֆեյ կատուն, որը իբր թե փախել է երկրի ղեկավարի մերձմոսկովյան նստավայրից, հայտնվել է Twitter սոցիալական ցանցում ամենաշատը քննարկված թեմաների առաջին հորիզոնականում:
Նախօրեին կատվի փախուստի մասին հայտնել էր «Սոբեսեդնիկը»։ Եվ չնայած նախագահական ադմինիստրացիայի կողմից հաստատված չլինելուն՝ մարտի 28-ին Դորոֆեյը դարձել է սոցցանցի ռուսալեզու սեգմենտում ամենից հաճախ հիշվող կենդանին:
Պարբերականի տվյալներով` Մոսկվայի Օդինցովո շրջանի ոստիկաններն ուժեղացված հսկողություն են իրականացնում այն վայրերում, որտեղ ենթադրաբար կարող է լինել երկրի ղեկավարի սիրելի կենդանին, իսկ համացանցում քննարկումներ են ընթանում նրա տեղաշարժի հնարավոր հետևանքների վերաբերյալ:
Հաղորդվում է, որ Դորոֆեյը ձեռք է բերել նախագահի կինը` Սվետլանան, 2003 թ. վերջին:








































