ՀՀԿ-ի՝ որպես ծանրակշիռ քաղաքական ուժի նախընտրական ցուցակը, բնական է, իր մեջ պետք է ներառեր սոցիալական բոլոր խմբերի շահերի համագործակցությունը ներկայացնող հասարակական-քաղաքական տարբեր դեմքեր: Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի՝ այսօր կազմակերպած քաղաքական քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը:
«Այս անգամ ՀՀԿ ցուցակը շատ ավելի ներկայացուցչական ստացվեց։ Սա ամրագրումն էր այն փաստի, որ որպես ազգային-պահպանողական ուժ՝ ՀՀԿ-ն հասարակության հետ այս անգամ ավելի ազնիվ կլինի, իսկ մեր ծրագրերն այսուհետ դառնալու են ավելի մարդակենտրոն: Մենք կարծում ենք, որ ՀՀԿ ցուցակը լավագույնն է, և այս նախընտրական թիմն ավելի կոնսոլիդացված է գնալու առաջիկա հինգ տարում հասարակության առջև ծառացած խնդիրները լուծելու»,- ասաց պատգամավորը:
Արտակ Զաքարյանը տեղեկացրեց, որ ՀՀԿ նախընտրական ծրագիրը պատրաստ կլինի առաջիկա օրերին:









































