ԱՄՆ-ում շարունակվում է քաղաքական սկանդալը՝ կապված Սեուլում լրագրողների կողմից ձայնագրված ԱՄՆ և Ռուսաստանի ննխագահների անձնական խոսակցության հետ: Հանրապետական սենատորները երեկ սուր քննադատական նամակ են ուղղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հասցեին, որը խոստացել էր ռուսաստանցի իր գործընկերոջը ընտրություններից հետո «ավելի ճկուն լինել» փակուղի մտած ՀՀՊ բանակցությունների հարցում:
Հակառուսական խաղաքարտը շարունակում է օգտագործել ընտրություններում Օբամայի գլխավոր մրցակից Միթ Ռոմնին. նա նախագահին մեղադրել է թուլություն դրսևոելու մեջ՝ նշելով, որ նրա արտաքին քաղաքականությունը նվեր է Մոսկվայի համար:
Հանրապետական կուսակցության գրեթե բոլոր սենատորները հրաժարվել են պաշտպանել ցանկացած սահմանափակում ՀՀՊ-ի հարցում, եթե Օբամայի վարչակարգը նման որոշում ընդունի,- ասվում է Սպիտակ տուն ուղարկված օրենսդիրների նամակում: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հանրապետական խմբավորման 47 անդամներից 43-ը:
«Ռուսներին արված ցանկացած զիջում կարող է սպառնալ ԱՄՆ շահերին և անվտանգությանը… բացի այդ, հնարավոր զիջումները կարող են խախտել նախագահի պարտավորությունները, որոնք սահմանված են 2010 թ. դեկտեմբերի СНВ-3 պայմանագրի վավերացման մասին բանաձևում»,- ասվում է նամակում, որը գրվել է սենատոր Ջոն Քայլի նախաձեռնությամբ:
Նամակում նաև ասվում է, որ սենատորները կհակադրվեն Օբամայի կողմից գործադրվող բոլոր ջանքերին՝ կամայական կերպով սահմանափակել ԱՄՆ հնարավորությունները ՀՀՊ ոլորտում կամ հասնել միջուկային սպառազինության հետագա կրճատմանը:
Հանրապետականները նամակում հիշեցրել են, որ Կոնգրեսը երկրի հաջորդ ֆինանսական տարվա ռազմական բյուջեն ընդունել է պայմանով, ըստ որի՝ երկրի գործադիր իշխանությանն արգելվում է Ռուսասստանին տրամադրել գաղտնի տեղեկություն ՀՀՊ համակարգերի շուրջ: Նախագահ Բարաք Օբաման իր ստորագրությունն է դրել այդ փաստաթղթի տակ:
Փաստաթղթում ասվում է, որ, հանրապետակաների կարծիքով, Պենտագոնը չի կիսում Սեուլում Օբամայի արած այն հայտարարությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ը բավարար չափի միջուկային զենք ունի, որը կբավականացնի իր անվտանգության պաշտպանության համար:
Հանրապետականները չեն թաքցնում, որ նման նամակի համար պատճառ է հանդիսացել Օբամայի և Մեդվեդևի անձնական զրույցը Սեուլում տեղի ունեցած հանդիպմանը: Հիշեցնենք. երեկ Սեուլում կայացած Օբամա-Մեդվեդև հանդիպմանը բարձրախոսներն անջատված չեն եղել, և լրագրողները լսել են նախագահների անձնական խոսակցությունը: Մասնավորապես՝ Օբաման ասել է, որ ընտրություններից հետո ինքը կարող է ավելի ճկուն լինել ՀՀՊ հարցում, իսկ Մեդվեդևը խոստացել է դա փոխանցել Պուտինին:
Փորձագետները նշում են, որ, չնայած ՀՀՊ հարցում հանրապետականների կոշտ դիրքորոշմանը, դա չի նշանակում, որ Օբամայի վարչակազմին չի հաջողվի Սենատ մտցնել ՀՀՊ ծրագրերի փոխփոխությունների մասին որոշումը: Սենատորներին իր կողմը գրավել Օբաման կարող է վերընտրվելլուց հետո, քանի որ դրանից հետո Դեմոկրատական կուսակցությունը հույս ունի վերականգնել վերահսկողությունը Ներկայացուցիչների պալատում և ընդլայնել ֆրակցիան Սենատում:











































