Սիրիայի ազգային խորհրդի (ՍԱԽ) ղեկավար Բուրհան Ղալիունը կասկած է հայտնել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն անկեղծ է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի՝ ճգնաժաի կարգավորման ծրագրի ընդունման հարցում:
«Սիրիայի ղեկավարության այն հայտարարությունը, որ ընդունում է Անանի ծրագիրը, կարող ժամանակ շահելու փորձ լինել՝ տեղի ունեցող բռնությունը և դրա նոր դսևորումները թաքցնելու համար»,- ասել է Ղալիունը Ստամբուլում տեղի ունեցած ընդդիմության ֆորումում:
Նրա խոսքերով՝ Դամասկոսն այդպիսի քայլի է դիմել ապրիլի 1-ին սպասվող «Սիրիայի բարեկամների խմբի» կոնֆերանսի մասնակիցներին մոլորության մեջ գցելու համար:
«Բռնությունը դադարեցնելու շուրջ Ասադի հայտարարություններից ոչ մեկը մինչ այս պահը գործնականում չի իրականացվել»,- ասել է ՍԱԽ առաջնորդը, որի խոսքերը մեջբերում է ITAR-TASS-ը:
Հիշեցնենք. երեկ հայտնի դարձավ, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադն ընդունել է Քոֆի Անանի առաջարկած ճգնաժամի խաղաղ կարգավորման ծրագիրը:
Ստամբուլում երեկ տեղի ունեցած ֆորումում Սիրիայի ընդդիմադիր ուժերը Սիրիայի ազգային խորհուրդը ճանաչել են որպես իրենց օրինական ներկայացուցիչ:









































