ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանի և «Վեցյակի» միջև բանակցությունները կվերսկսվեն ապրիլի 13-ին: Այս մասին IRNA լրատվական գործակալությանը հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: Վերջինս հավելել է, որ դեռևս անհայտ է մնում բանակցությունների անցկացման վայրը:
Նշվում է, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների նախորդ փուլը տեղի է ունեցել 2011 թվականի հունվարի վերջին Ստամբուլում և ավարտվել է անարդյունք:









































