Wednesday, 10 06 2026
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
20:10
Պարսից ծոցի երկրներին հիշեցնում ենք իրավական և բարոյական պատասխանատվության մասին. Իրանի ԱԳՆ
Երևանի 478 տեղամասերից 467-ում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ամենաշատ ձայները. Գալջյան
19:50
Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի
Ճշգրտումների արդյունքում ՔՊ-ի ձայները 49,8%-ից այս պահին դարձել են 49,9%. Ալեքսանյան
19:30
Յոհաննեսբուրգում զանգվածային կրակոցներից 12 մարդ է զոհվել. կասկածյալները փախուստի մեջ են
ԿԸՀ-ն պարզաբանում է ընտրողների ցուցակների հրապարակման կարգը
19:10
ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել միգրացիոն ծառայությունների համար 70 միլիարդ դոլարի հատկացմանը
Ռուսական ընդդիմությունը վայր կդնի, թե կպահի մանդատները, որոշվում է Մոսկվայում, ոչ թե՝ Երևանում
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
ՌԴ-ն կորցրել է առավելությունը պատերազմում և կոլապսի առջև է. Երևանը պետք է պատրաստ լինի այդ սցենարին
Պեսկովը չի բացառել Փաշինյան-Պուտին հանդիպման հնարավորությունը ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին. ՄԻՊ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատել է ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2011թ. զարգացումները և ոստիկանության գործունեության ոլորտում առկա թերություններն ու խնդիրները

Որոշ դեպքերում հետաքննության և նախաքննության մարմինները ցուցմունքներ կորզելու նպատակով, անձանց ենթարկել են դաժան, անմարդկային ինչպես նաև պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի:

Բազմաթիվ դեպքերում անձն անհիմն «հրավիրվել է» ոստիկանության բաժին, իր կամքին հակառակ պահվել բաժնում` փաստացի զրկվելով ազատությունից, չունենալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան կարգավիճակ:

Հաճախակի են եղել դեպքերը, երբ հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելուց հետո 3 ժամից ավել (առանց կարգավիճակ տալու) պահել են բաժնում՝ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131.1 հոդվածի պահանջները:

Բազմաթիվ են դեպքերը, երբ հանցագործության մասին հաղորդումներին քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված կարգով ընթացք չի տրվել և այդպիսիք, այսպես կոչված, «կցվել են շարք»:

Որոշ դեպքերում ոստիկանության աշխատակիցների կողմից անձից, առանց օրինական հիմքի, վերցվել է անձնագիրը և պահվել իբրև երաշխիք:

Շատ դեպքերում հանցագործության հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած անձանց դատաբժշկական փորձաքննության ուղեգիր չի տրամադրվել կամ տրամադրվել է անհարկի ձգձգումներով, երբեմն էլ՝ ժամանակավրեպ:

Բազմաթիվ են դեպքերը, երբ խախտվել են հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածով («Հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը») սահմանված ժամկետները:

Նյութերի նախապատրաստման ընթացքում տրված բացատրություններում առկա հակասությունների պարագայում երբեմն չեն հարուցվել քրեական գործեր, ինչը հնարավորություն կընձեռեր նախաքննություն իրականացնող մարմնին գործի օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով իրականացնել առերես հարցաքննություններ:

Որոշ դեպքերում խախտվել են ձերբակալվածների պահման վայրերում կալանավորված անձանց պահելու ժամկետները:

Հետաքննության և նախաքննության ընթացքում երբեմն անձինք հրավիրվել են հարցաքննության ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի պահանջների խախտումով:

Առանձին դեպքերում ոստիկանության բաժիններ բերման ենթարկված անձինք զրկվել են պաշտպան ունենալու իրավունքից:

Եղել են բողոքներ, որ հետախուզվող անձին հայտնաբերելու պատրվակով, ոստիկանության աշխատակիցները մուտք են գործել անձի բնակարան և առանց դատարանի համապատասխան որոշման իրականացրել խուզարկություն:

Հաճախ անձնագրերի և վիզաների վարչությունում ու տարածքային ստորաբաժիններում անհիմն մերժվել են ՀՀ քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը՝ հաշվառված չլինելու պատճառաբանությամբ:

Ոլորտի դրական զարգացումները

2011 թվականի վերջին երկու ամիսներին փոխվել է ոստիկանության արձագանքը իր աշխատակիցների կողմից կատարվող բռնությունների և խախտումների ահազանգերին և նման բողոքի կապակցությամբ Պաշտպանի 2011 թվականի վերջին միջնորդությանը տրվել է դրական ընթացք: Այսպես՝ քաղաքացի Ա. Ա.-ն հայտնել էր, որ քննիչ Ս. Սեդրակյանը իրեն անպարկեշտ ձևով նսեմացրել, վիրավորել, ինչպես նաև թույլ է տվել մի շարք քրեադատավարական նորմերի խախտումներ: Կատարված ծառայողական քննությամբ, քննիչ Ս. Սեդրակյանը ՀՀ ոստիկանության պետի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Բարելավվել են ճանապարհային երթևեկության կանոների խախտումները հայտնաբերելու գործընթացը՝ այդ նպատակով տեղադրելով տեսանկարահանող և լուսանկարահանող սարքեր:

ՀՀ ոստիկանության կողմից մշակվել են Երևան քաղաքի վարչության կազմում օպերատիվ արձագանքման կենտրոնի և Երևան քաղաքի մարդաշատ վայրերում տեսադիտարկման համակարգերի ներդրման հայեցակարգերը, ինպես նաև դրանց տեխնիկական առաջադրանքները և ֆինանսական հաշվարկները:

Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակն է` բարելավել ոստիկանության ծառայողների իրավական պաշտպանվածության աստիճանը, ստեղծել ոստիկանության ծառայողների նկատմամբ ծառայողական քննություն իրականացնող մշտապես գործող հանձնաժողով:

ՀՀ ոստիկանության պետի կողմից 2011 թվականի նոյեմբերին ստորագրվել է «Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններում ներդրվող համայնքային ոստիկանության ստորաբաժանումներում նշանակման ենթակա ոստիկանության ծառայողների վերապատրաստման դասընթացների կազմակերպման մասին» թիվ 3327-Ա հրամանը, որի նպատակն է` խթանել թաղային (համայնքային) ոստիկանության մոդելի ներդրմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում