Saturday, 06 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Էս ազգը սեքսից հուշտ է եղել

Երիտասարդ գրող Հովհաննես Իշխանյանի «Ուվալնյատի օրը» գրքի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել, մասնավորապես նրան հարցաքննել են ռազմական ոստիկանությունում, ապա ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնում: Հատկապես հետաքրքրել են գրքի հերոսների իրական նախատիպերը, սակայն, հեղինակի խոսքերով, ինքը որպես գրող ստեղծել է իր իրական աշխարհը… «Հիմա ինձ մեղադրում էին իրականությունը խեղաթյուրելու մեջ, գրելը շատ լավ է, երբ, օրինակ, դու առանձնանում ես իրականությունից և ստեղծում քո իրականությունը: Այն, ինչ չի թույլատրվում կյանքում անել, գրականությունը չունի այդ սահմանները, գրականությունն ասում է՝ դու այստեղ ինչ ուզում ես արա»:

«Առաջին լրատվական»-ը զրուցեց «Ուվալնյատի օրը» գրքի հեղինակ Հովհաննես Իշխանյանի հետ:

– Հովհաննես, ինչո՞վ էր պայմանավորված գրատպության 500-ամյակի և Երևանը գրքի մայրաքաղաքի նախօրեին նման արձագանք ստանալը: Սա պայմանավորում եք «բանակի մասին լավ կամ ոչինչ» կարգախոսո՞վ:

– Համոզված եմ՝ ռազմական ոստիկանությունն անտեղյակ է, որ Երևանը գրքի մայրաքաղաք է հռչակվել, և առհասարակ մարդկանց շատ քիչ շրջանակների է դա հայտնի: Դրա համար շատ անհասկանալի է, թե ինչ է գրքի մայրաքաղաքը, ինչ է սպասվում, ինչի համար է և որն է նրա առաքելությունը: Հիմա եթե ոստիկանությունը տեղյակ լիներ, որ Երևանն այս տարի գրքի միջազգային մայրաքաղաք է, սա արդեն ինչ-որ քայլ կլիներ նրանց մոտ և ցույց կտար, որ գրականությանը մի քիչ մոտ են, և այս տիպի գրականությունը գուցե շոկ չառաջացներ նրանց մոտ: Գրքի մայրաքաղաքի նախօրեին սա երկրորդ արձանագրված դեպքն է, երբ աղմուկ է բարձրանում. նախ գրքերի թանկացման հետ կապված աղմուկ բարձրացավ, հիմա հավաստիացնում են, որ չի թանկանում: Այս ցնցումն ինչ-որ տեղ լավ է, քանի որ այստեղ միայն թանկանալու մասին չէ խոսքը: Գիրքն այսպես թե այնպես թանկ է, հիմա այդ ցնցման արդյունքում արդեն նոր պահանջներ սկսեցին ձևավորվել, որովհետև տարբեր երկրներում գրքի նկատմամբ վերաբերմունքը, գնային քաղաքականությունն այլ է, ի վերջո գրքի համար առանձին գին կա սահմանված, քան որոշ ապրանքների: Օրինակ՝ Նորվեգիայում ավելացրած արժեքի հարկը 25 տոկոս է, մինչդեռ գրքի վրա այն զրո տոկոս է կազմում:

Ինչ վերաբերում է «բանակը սրբություն է և իրեն չի կարելի կպնել» տեսակետին, ապա, ըստ իս, այդ տարիներն արդեն անցել են: Այստեղ երկու խնդիր կա. մենք կարդացել ենք շատ պատմվածքներ, որտեղ բանակը քննադատվում է, բայց այդտեղ բանակի լեզուն, բանակային ժարգոնն այդ պատմվածքներից դուրս է, հեղինակն ավելի հավատարիմ է մնացել գրական լեզվին, մինչդեռ ինձ մոտ հակառակն է: Ես բանակն ինչու եմ շատ սիրում, որովհետև բանակը շատ լավ տեղ է հայհոյանքներ ստեղծելու համար: Երբ տղաները խմբով ինչ-որ մի տեղ հավաքվում են, սկսում հայհոյել, իսկ բանակում շատ են տղաները և հայհոյելու առիթներ շատ են լինում, հայհոյանքը տրանսֆորմացիայի է ենթարկվում՝ ստեղծելով տարբեր հայհոյանքներ: Եվ հիմա այստեղ բանակը և այդ լեզուն միավորվել են իրար, ինչն էլ արդեն խնդիր է  առաջացրել այդ մարմինների մոտ, թե ինչպես կարելի է բանակի մասին գրել այդ լեզվով:

– Գրքի գերխնդիրը ո՞րն է, բանակի հիմնախնդիրները բարձրաձայնե՞լը:

– Այդտեղ պատմվածքներ կան, որ բանակից առաջ են գրված և բանակի մասին չեն, պատմվածքներ կան, որ բանակի ընթացքում եմ գրել, և կան, որ բանակից հետո են: Երկու պատմվածքները` «Զինվորական երթը» և «Ուվալնյատի օրը», գրել եմ բանակում ծառայելու տարիներին: Չէի ասի՝ գերխնդիր եմ դրել, աստվածային նպատակներ, բանակի բարելավում և այլն, նման նպատակներ ես երբեք չեմ ունենում և համոզված եմ, որ գրողներին դա խանգարում է, երբ իրենցից դուրս նպատակ են ունենում:

Հիմա ինձ մեղադրում էին իրականությունը խեղաթյուրելու մեջ, գրելը շատ լավ է, երբ, օրինակ, դու առանձնանում ես իրականությունից և ստեղծում քո իրականությունը: Այն, ինչ չի թույլատրվում կյանքում անել, գրականությունը չունի այդ սահմանները, գրականությունն ասում է՝ դու այստեղ ինչ ուզում ես արա:

– Այսպիսի ընդվզումը խոսքի ազատությա՞նն է դեմ:

– Խոսքի, ստեղծագործելու ազատությանը: Շատ վատ է, որ այդ պատմությունը տեղի  ունեցավ, բացի այն, որ ինձ վրա կաշկանդվածություն կսկսվի գրելու ժամանակ, նաև մյուս գրողների համար, որ աղմուկը բարձրանում է, տեսնում են, որ այս աղմուկը բարձրանում է, տեսնում են, որ գրողին ուզում են պատասխանատվության ենթարկել իր գրածի համար, արդեն պետք է սկսի զգուշանալ այդ ամեն ինչից: Հիմա այստեղ էական չի ինչպես կշարունակվի այս գործը, ինչ կլինի, էականն այստեղ քո գրողների արգելապատնեշն է, և իրենք տեսնում են, որ նման բան կարող է լինի, և գրողի իրականությունը չի դառնում այն միջավայրը, որտեղ դու ինչ ուզում ես, կարող ես անել, այլևս տրամադրություն չի լինի գրելու:

– Հովհաննես, վերջին մեկուկես տարում բանակում տեղ գտած միջադեպերը, սպանություններն ավելի շատ են, «Բանակն իրականում» նախաձեռնությունը ստեղծվեց, ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում է այս մասին: Ձեր քաղաքացիական դիրքորոշումն առհասարակ՝ այսօրվա բանակի նկատմամբ:

– Բանակն իրոք խնդիրներ ունի, բայց խնդրի փոփոխումն ինչպես տեսնում են շատերը, որ համակարգային պետք է լինի, հրաժարականով պետք է լինի, ես այդ ձևի  փոփոխություն չեմ տեսնում բանակի մեջ: Բացի այդ, հիմա երբ այդ արձագանքները կան, նշանակում է, բանակն այդ առումով էլ է բարեփոխվել, սակայն արդեն գիտեմ, որ լրագրողներ են կանչել ռազմական ոստիկանություն, այսինքն՝ բանակը հետքայլ արեց: Այն, ինչ սկսվել էր, որ ինքը տարածում էր բանակում տեղ գտած դեպքերը, արձագանք էր ստանում հասարակության կողմից, շատ լավ էր և ողջունելի էր, որ բանակը նման քայլ էր սկսել կատարել: Եվ հիմա հավանաբար չեն կարողանում ինչ-որ բաներ բացահայտել, դրա համար նորից գնում են հետ, որպեսզի չթողնեն նորից քննադատվի բանակը: Բայց այդ փոփոխությունները, որ պետք է հրաժարականով լինի, ես այդպես չեմ գտնում: Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասում մենք տեսանք ինչպես էր սպան տեսանյութում նվաստացնում զինվորին, հետո կադրային փոփոխություն եղավ այդ զորամասում, որին հաջորդեց Աղասիի սպանությունը: Այսինքն՝ այստեղ կադրային փոփոխությունները խնդիրը չեն փոխում, փոփոխություններն ավելի միջից պետք է լինեն: Օրինակ՝ ես միշտ ասում եմ, որ կարևոր է, որպեսզի պատերազմին մասնակցած սպաները անմիջապես շփման մեջ չլինեն զինվորների հետ, կարծում եմ` զինվորների տարիքային ցենզը բարձրանա, եթե 18 տարեկան, ինքնահաստատման պահանջ կա և չեն գիտակցում, զինվորը չի գիտակցում իր առաքելությունը բանակում, ինքը չգիտի ինչի համար է այնտեղ:

– Այսինքն՝ պատերազմից եկած տղաները չպե՞տք է զբաղվեն բանակի գործերով:

– Իհարկե պետք է զբաղվեն, որովհետև իրենք պատերազմ տեսած են, և Աստված մի արասցե՝ պատերազմի դեպքում իրենք շատ կարևոր են, բայց այստեղ այլ խնդիր կա: Իրենք պատերազմ տեսած են, զինվորի հետ շփումն իրենց մոտ լավ չի ստացվում: Պատերազմին չմասնակցած երիտասարդ սպաների մոտ էլ կա խնդիր, նրանք էլ չունեն այն պատրաստվածությունը, որ հասկանան՝ ինչի համար են գտնվում բանակում: Հենց լինի գիտակցությունը, թե ինչու ես բանակում գտնվում, չարաշահումն էլ կվերանա, ամեն թերություն էլ:

– Հատկապես մերկապարանոց նկարագրություններն են քննադատության արժանացել: Ըստ Ձեզ՝ կա՞ որևէ սահման, որից այն կողմ անցնելը, նկարագրելն անթույլատրելի է:

– Եթե նույնիսկ այդ սահմանը կա, ապա գրողն ինքը պետք է որոշի, ոչ թե հասարակությունը: Էս ազգը սեքսից հուշտ է եղել: Ես այդ նկարագրությանը հակադրեմ 8-րդ դասարանի անատոմիայի գիրքը, որտեղ այդ բոլոր սեռական օրգանները գրական անուններով են  ներկայացված, իսկ ինձ մոտ բոլոր այն անուններն են, որոնք օգտագործում են առօրյայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում