ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան Օտտավայում BBC-ին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի խնդրին.
«Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային հնարավորությունները, սակայն դեռ որոշում չի ընդունել միջուկային զենքի պատրաստման մասին: Մենք, ինչպես և ողջ աշխարհը, անհանգստացած ենք Իրանում տեղի ունեցող զարգացումներից: Մենք չենք կարող թույլ տալ, որ Իրանն ունենա միջուկային զենք:
Մեր ունեցած առավել ամբողջական հետախուզական տվյալները վկայում են, որ Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային հնարավորությունները, սակայն դեռ որոշում չի ընդունել միջուկային զինանոցի ստեղծման մասին»:









































