Արաբական երկրների լիգա կազմակերպությունը ողջունել է Պաղեստինի որոշումը` դադարեցնելու Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները: Արաբների դժգոհությունն առաջացրել է այն փաստը, որ Իսրայելը մոտ ժամանկներս պատրաստվում է հանել պաղեստինյան տարածքներում շինարարության սահմանված արգելքը: ԱԵԼ կազմակերպությունը ԱՄՆ-ին կոչ է անում ջանքեր գործադրել` ստիպելու Իսրայելին չշարունակել շինարարությունն այդ տարածքներում: Չճշտված տվյալների համաձայն` Վաշինգտոնը խոստացել է Իսրայելին դիվանագիտական եւ նյութական օգնություն ցուցաբերել, եթե հրեական պետությունը եւս 60 օրով երկարացնի պաղեստինայն տարածքներում շինարարության արգելքը: