1907թ. այս օրը Գեղարքունիքի մարզի Կրասնոյե գյուղում ծնվեց վիրաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1951թ.) Իվան Գևորգյանը:
Ավարտել է Լենինգրադի բժշկական ինստիտուտը (1930թ.): Բժշկական գիտությունների դոկտոր (1952թ.), պրոֆեսոր է (1953թ.):
Հայտնաբերել է ցավազրկման, արյան փոխներարկման և ներմուծման նոր ուղիներ:
Պարգևատրվել է «Կարմիր աստղ», «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշաններով:
Եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժը (1960թ.), եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ամբիոնի վարիչ (1952-1976թթ.), փոխտնօրեն (1953-1956թթ.):
Մահացել է 1989թ.