Նովրուզի տոնական օրերը Հայաստանում անցկացնելու համար այս տարի մոտ 30-40%-ով ավելի պակաս իրանցի է եկել մեր երկիր, քան անցած տարի: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց «Տաթև» զբոսաշրջային գործակալության ղեկավար Առլեն Դավիդյանը:
Նրա գնահատմամբ՝ մարտի 30-ից հետո ցուցանիշները կամբողջացվեն, իսկ նախնական տվյալներով՝ օդանավերով տեղափոխվել է մոտ 2400-2500 մարդ, մոտ 5 հազար էլ՝ ավտոբուսներով:
«Քաղաքում նկատելի է, որ իրանական մեքենաներ գրեթե չկան: Բայց ընդհանուր 7-8 հազարից չենք անցնի»,- ասաց Ա. Դավիդյանը:








































