«Ժողովուրդ»-ը գրում է, որ Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Աշտարակ կաթ» գործարանի` դեպի Պ. Սևակի փողոց նայող պատի վրայից օրերս անհետացել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» վերտառությամբ ցուցապաստառը:
«Փոխարենը այնտեղ հայտնվել է «Աշտարակ կաթ»-ի գովազդը: Ուշագրավն այն է, որ այս փոփոխությունը համընկավ ՀՅԴ համամասնական ընտրացուցակի հրապարակման հետ. բանն այն է, որ վերջին երկու ընտրություններում ՀՅԴ ցուցակով պատգամավոր էր դառնում այս ընկերության սեփականատեր, անկուսակցական Աշոտ Ավոյանը:
Մինչդեռ հիմա նա ընդգրկված չէ ՀՅԴ ցուցակում, դեռ ավելին, տեսակետ կա, որ Ավոյանի ու ՀՅԴ-ի հարաբերությունները լարված են. նա նեղացած է հին ընկերների պահվածքից»:





































