Սեուլում ավարտվել է միջուկային անվտանգության միջազգային համագումարը: Մասնակիցների կողմից ընդունված ամփոփիչ հայտարարությամբ կոչ է արվել հրաժարվել հարստացված վառելիքի օգտագործումից։
Ինչպես հաղորդում է Euronews-ը, փաստաթղթում ընդգծվում է, որ հարստացված ուրանը և անջատված պլուտոնը պահանջում են առանձնահատուկ անվտանգության կանոններ, այդ պատճառով անհրաժեշտ է ըստ արժանվույն ապահովել անվտանգությունը:
Համագումարի մասնակիցները հայտնել են, որ միջուկային քրեագիտության զարգացումն անհրաժեշտություն է, քանզի այն կարող է դառնալ արդյունավետ գործիք՝ ռադիոկատիվ նյութերի ապօրինի շրջանառության և չարամիտ նպատակներով օգտագործման դեմ պայքարում:
Հաջորդ համագումարը կկայանա 2014 թվականին՝ Հոլանդիայում:









































