ԱՄՆ Տեխաս նահանգում JetBlue ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել այն բանից հետո, երբ օդաչուն հոգեկան լուրջ խանգարում է ստացել: Օդանավը իրականացնում էր Նյու Յորք-Լաս Վեգաս չվերթը: Ականատեսների վկայություններով` օդաչուն դուրս է եկել խցից և վազելով ինքնաթիռի մեջ` սկսել է բղավել, թե ինքնաթիռում ռումբ է տեղակայված, և որ Իրաքից և Աֆղանստանից սպառնալիքներ են ստացվել: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հաղորդվում է, որ մի քանի ուղևորներ ստիպված են եղել ոլորել օդաչուի ձեռքերը և պահել նրան այդպես, մինչև ինքնաթիռը վայրէջք կատարեր: Ինքնաթիռը վարել է երկրորդ օդաչուն: Խանգարում ստացած օդաչուն տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ուղևորներին այլ ինքնաթիռով հասցրել են Լաս Վեգաս:









































