Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Պարտության մեխանիկան

Հայաստանում նախընտրական թեժ պայքարի մեկնարկը նշանավորվեց ոչ թե ընդդիմություն-իշխանություն տիրույթում ծավալվող որևէ նշանակալից իրադարձությամբ, այլ Ժառանգություն-Հայ ազգային կոնգրես փոխհրաձգությամբ: Եվ որքան անցնում է ժամանակն ու ծավալվում այդ փոխհրաձգությունը, այդքան այդ ամենի իմաստը դառնում է ավելի ու ավելի մշուշոտ, փոխարենը բավական հստակ և տեսանելի է դառնում այդ ամենի մեջ իշխանության շահը:

Եթե Ժառանգությունն ու Հայ ազգային կոնգրեսը միմյանց հանդեպ փոխադարձ մեղադրանքներով փորձում են ինչ-որ մարտավարական կամ ռազմավարական հարց լուծել միմյանց նկատմամբ, ապա ակնհայտ է, որ այդ փորձերի ֆոնին, իշխանությունը միաժամանակ լուծում է նրանց երկուսի հետ կապված իր հարցերը: Ի՞նչ են ուզում Ժառանգությունն ու Կոնգրեսը միմյանցից:

Հայաստանի ներքաղաքական զարգացումների և քաղաքացիական պայքարի անցած չորս տարիները հավասարապես աչքի են ընկել ոչ միայն ընդդիմություն-իշխանություն, կամ հասարակություն և ընդդիմություն-իշխանություն պայքարի ձևաչաձով, այլ գրեթե հավասարապես հանդիսացել են նաև Ժառանգության և Հայ ազգային կոնգրեսի փոխադարձ մեղադրանքների, խանդի, կասկածների և «մերկացումների» ու «բացահայտումների» տարիներ: Դժվար է չափել, թե այդ երկու ուժերը որքան ժամանակ և էներգիա են անիմաստ վատնել միմյանց դեմ այդ պայքարում, ինչը կարող էին ուղղել իշխանության, առկա արատավոր համակարգի դեմ պայքարին և միգուցե ինչ-որ չափով առավել արդյունավետ դարձնել այդ պայքարը: Դրա փոխարեն, երկու ուժերը մինչ օրս միմյանց հետ վիճարկում են ընդդիմադիր առաջատարությունը, փորձում են ապահովել գերիշխանություն ընդդիմադիր դաշտում, և դրանով հանդերձ հիանալի նվեր են մատուցում իշխանությանը:

Առաջին թեժ բռնկումը տեղի ունեցավ 2009 թվականին, երբ Երևանի ավագանու ընտրությանը Կոնգրեսն ու Ժառանգությունը նախ փորձում էին միասնական ցուցակի տարբերակի շուրջ գալ համաձայնության, իսկ հետո անցան բացահայտ դիմակայության և Ժառանգությունն ի վերջո հայտարարեց չմասնակցելու որոշման մասին, իսկ Կոնգրեսն էլ գրավեց ընդամենը երրորդ տեղն ու բոյկոտեց Երևանի ավագանու աշխատանքը: Թե ով շահեց այդ ամենից, երևի թե Ժառանգությունն ու Կոնգրեսը ավելի ճիշտ կանեն պատասխանեն, բայց հատկանշական էր նաև, որ այդ պահից տեղի ունեցավ ոչ թե սխալների վերլուծություն և հետևությունների ու եզրահանգումների քննարկում, այլ փոխադարձ մեղադրանքների սրացում և Ժառանգությունն արդեն սկսեց նույնիսկ Տեր-Պետրոսյանին մեղադրել 2008 թվականի մարտի 1-ին տանը մնալու և դուրս գալու համարձակություն չունենալու համար:

Թվում էր, որ այդ ամենը էմոցիաներ են, որոնք կանցնեն, սակայն իրականում այդ ուժերի հետագա գործողությունները ցույց տվեցին, որ խանդը շատ ավելի խորն է և բավական լուրջ է մրցակցությունը, որի հերթական բռնկումը եղավ 2011 թվականի մարտին, երբ Կոնգրեսը մտավ Ազատության հրապարակ, ուր արդեն իսկ հացադուլի էր նստել Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչպես հայտնի է, Տեր-Պետրոսյանը ցուցադրաբար արհամարհեց նրա հացադուլը, չփորձեց մոտենալ և զորակցել, թերևս մտավախություն ունենալով, որ դրանով կարող է ճանաչել երեք տարի շարունակ ընդդիմության ակցիաների համար փակ մնացած հրապարակը բացած լինելու Րաֆֆի Հովհաննիսյանի դափնին: Տեր-Պետրոսյանը հրապարակը բացելու դափնին փորձեց պահել ամբողջությամբ իր կողմը, իր ղեկավարած քաղաքական ուժի կողմը, իսկ Հայ ազգային կոնգրեսը հերթական գրոհը սկսեց Ժառանգության դեմ, նրա առաջնորդի հայտարարած հացադուլի դեմ, դրանում տեսնելով Կոնգրեսին խանգարելու և իշխանությանն օգնելու տրամաբանություն և նույնիսկ մտադրություն: Ժառանգությունն իր հերթին հակագրոհի անցավ, այսպես ասած, երկխոսության շրջանում` իշխանության հետ երկխոսության նստելու Կոնգրեսի քայլը որակելով որպես գործարք հասարակական պայքարի թիկունքում:

Թվում էր, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցման նախաձեռնությունը վերջապես հարթելու է երկու ընդդիմադիր ուժերի փոխհարաբերությունն ու այն դնի առավել արդյունավետ քաղաքական հունի մեջ, առաջ մղելով ոչ թե էմոցիաները, այլ սթափ ու պրագմատիկ հաշվարկը, որը պետք է որ երկու ուժին էլ հուշեր՝ փոխադարձ մերկացումներից միմիայն իշխանությունն է շահում, հետևաբար պետք է գտնել ընդհանուր եզր և այդ եզրի վրա կառուցել պայքար համակարգի դեմ: Ընդ որում` բացարձակապես կարևոր չէ, թե ով է իրավացի, ով է առաջինը սկսել, ով է պատասխանել: Երբ փոխադարձ հրաձգությունը ինտենսիվանում է և չորս կողմից հնչում են կրակոցներ, արդեն բացարձակապես էական չէ, թե ով առաջինը կրակեց և ինչի համար՝ ամեն ինչ ավարտվում է միայն այն ժամանակ, կամ բոլոր կողմերից այլևս չի մնում ոչ մի «կենդանի շունչ», կամ էլ երբ պարզապես գալիս է մի պահ, երբ փոխհրաձգության մասնակիցները հասկանում են, որ կտրվել են իրականությունից և մարտադաշտից դուրս այլևս բոլորովին այլ իրողություններ են, բոլորովին այլ կյանք և տրամաբանություն:

Առայժմ, Կոնգրեսն ու Ժառանգությունը գնում են փոխադարձ ոչնչացման, ոչ մի «կենդանի շունչ» տարբերակի ճանապարհով: Թե ով է մյուսին տանում, կրկնում եմ, արդեն էական չէ: Եթե ինչ-որ մեկը տանում է, ապա թող մյուսը չգնա և ոչ մի քայլ: Եթե մտավախություն կա, թե այդ դեպքում «տանողը» կարող է հանրության գլուխը տանել և մոլորեցնել, ապա դա մեծ հաշվով անտեղի մտավախություն է, որովհետև հանրությունը բավական նրբորեն զգում է և հասկանում քաղաքական ուժերի անկեղծությունը: Այդ առումով, Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ չունի մտավախություն ունենալու կարիք: Մտավախությունը պետք է պայմանավորված լինի միմիայն սեփական գործողություններով: Այդ տեսանկյունից, Հայ ազգային կոնգրեսն ու Ժառանգությունն այս պահի դրությամբ ունեն մտավախության հիմքեր, բայց ոչ թե որ կարող են, այսպես ասած, բաց թողնել դիմացինի օձիքն ու տանուլ տալ, այլ որովհետև կարող են այդ օձիքը բաց չթողնել ու տանուլ տալ: Շահելու է նա, ով առաջինն է դադարեցնելու այդ անիմաստ վիճաբանությունը, ընդ որում` բոլոր մակարդակներում՝ լիդերներից մինչև համակիրներ, որովհետև ի վերջո այդ ամենը ոչ միայն քաղաքական կամուրջներն է այրում լիդերների մակարդակում, այլ ընդհանրապես չորացնում է հասարակական մթնոլորտը՝ հողանցելով հանրային էներգիան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում