Լոնդոնի նոր ցուցադրությունը ներկայացնում է մարդկային ուղեղը՝ մանրադիտակի օգնությամբ:
Associated press-ը հաղորդում է, որ Brains: The Mind as Matter կոչվող ցուցադրության նպատակն այն է, որ գիտության կողմից պարզաբանվի ոչ թե այն, թե ինչ է մարդկային ուղեղն արել մեզ համար, այլ այն, թե ինչ է մարդն արել ուղեղի հանդեպ:
Մարդկային ուղեղը դարեր շարունակ եղել է գիտնականների հետաքրքրության առարկան: Այսօր Wellcome Collection-ում բացված ցուցադրությունը ներկայացնում է զմռսված, չորացված ուղեղներ` այդ կերպ փորձելով ցույց տալ, թե ինչպես է մարդը վերաբերվում ուղեղին՝ որպես գիտական հասկացողությանը:
Ցուցադրության ժամանակ հնարավոր կլինի տեսնել նաև արվեստի գործեր, որոնց ստեղծման համար ներշնչանք է հանդիսացել մարդկային ուղեղը:
Կազմակերպիչ Մարիուս Քուինթոնն ասել է, որ իրենց նպատակն է ցույց տալ, որ անկախ գիտական զարգացումներից, մարդկային ուղեղը, միևնույն է, մնում է «բարդ ու խորհրդավոր»:











































