Ըստ դերասանի՝ թատրոնի մարդիկ պետք է ուշադրության կենտրոնում լինեն, իսկ թատրոնի օրը՝ նշվի մեծ շուքով. «Թատրոնի ցանկացած աշխատող այն մարդն է, ով օրուգիշեր աշխատում է և դրա դիմաց չի գնահատվում»:
«Սերիալը և թատրոնը պետք չէ իրար խառնել: Մեկը կինեմատոգրաֆիայի տեսակ է, իսկ մյուսը՝ լուրջ դրամատուրգիա , բեմադրություն և դերասանների խաղ: Թատրոնը պետք է գովազդային ուղղվածություն ունենա, քանի որ շոու-ծրագրերը շատ անգամ խառնում են թատրոնի հետ: Երբեմն հանդիսատեսը ևս ընկնում է մոլորության մեջ և չի հասկանում՝ որն է թատրոնը, որը՝ շոու-ծրագիրը»,- փաստեց Դեղտրիկյանը:
Նրա խոսքերով՝ մեր հասարակությունը մի փոքր հեռացել է թատրոնից, բայց ճիշտ աշխատանքի դեպքում, դա շատ հեշտ կարելի է վերականգնել:
Վերջում դերասանը շնորհավորեց բոլոր այն մարդկանց տոնը, ովքեր կապ ունեն թատրոնի հետ. «Շնորհավորում եմ բոլորին: Կցանկանայի, որ այս տոնական օրը լավ նշվի»:











































