Ֆիմերը, որոնք ստիպում են արտասվել և ավարտվում են մռայլ դրվագներով, մեծ ժողովրդականություն են վայելում: Վառ օրինակ է «Տիտանիկը»: Օհայո նահանգի համալսարանի հետազոտողները պարզել են դրա պատճառը:
Գիտական խումբը պարզել է, որ ողբերգական ֆիլմեր դիտելը մարդկանց ստիպում է մտածել մտերիմների հետ հարաբերությունների մասին, որոշ դեպքերում նաև մղում դրանք կարգավորելուն: Սա առաջին գիտական մոտեցումն է այն հարցին, թե ինչու է բացասական էմոցիաներով հագեցած տեսարանը ներքին ուրախություն պատճառում մարդկանց:
Գիտական խմբի հետազոտությանը մասնակցել են 361 ուսանողներ: Նրանք դիտել են «Հատուցում » ֆիլմը, որը պատմում է բաժանված սիրահար զույգի մասին: Ֆիլմի դիտումից առաջ և հետո ուսանողներին տրվել են հարցեր`սեփական երջանկության ներկա վիճակի մասին: Դիտումից հետո ուսանողները հայտնել են, որ այն բավականին օգնեց իրենց ըմբռնելու սեփական ցանկությունները, նպատակները և կյանքն առհասարակ: Համեմատելով անձնական կյանքը տեսած ողբերգության հետ՝ մարդը գիտակցում է, թե որքան երջանիկ է ինքը:










































